Սոչիի հայտարարությամբ հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Սոչիի հայտարարությամբ հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

2021-11-30 13:28 , Политика, 887

Սոչիի հայտարարությամբ հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում։

Այդ մասին, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ առանձնացնելով 3 արձանագրում․

«Առաջին՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին։

Երկրորդ՝ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը:

Եվ երրորդ՝ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը։

Համոզված ենք նաև, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»։

Ընդգծենք՝ Սոչիի՝ նոյեմբերի 26-ի հանդիպումից հետո՝ նոյեմբերի 28-ին, Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀՏ) 15-րդ գագաթնաժողովում, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցք»-ն այսօր իրականություն է դառնում, և այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։

Лента

Рекомендуем посмотреть