Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով է ստեղծվել․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով է ստեղծվել․ ՊՆ

2021-12-02 13:35 , Общество, 1239

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով է ստեղծվել․ ՊՆ

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն` ք. Երևան, Բաբայան 6:

Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին, հետագա նիստերը` ուրբաթ օրերին` նույն ժամին:

Տեղեկացվում է, որ դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին՝ այցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով՝ Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով:

Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին՝ նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)` հետադարձ կապի համար:

Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):

Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ:

Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել /010/ 200 307 հեռախոսահամարով:

Лента

Рекомендуем посмотреть