«Հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև ընդհանուր լեզու գտնելու հնարավորություն ենք տեսնում»․ Հաջիև - RadioVan.fm

Онлайн

«Հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև ընդհանուր լեզու գտնելու հնարավորություն ենք տեսնում»․ Հաջիև

2021-12-02 13:38 , Политика, 782

«Հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև ընդհանուր լեզու գտնելու հնարավորություն ենք տեսնում»․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև ընդհանուր լեզու գտնելու հնարավորություն է տեսնում։

«Նայելով ապագային՝ մենք Ադրբեջանի երիտասարդ սերնդի և Հայաստանի երիտասարդ սերնդի միջև ընդհանուր լեզու գտնելու հնարավորություն ենք տեսնում»,-մասնավորապես, ասել է Հաջիևը՝ ելույթ ունենալով Բաքվում «Խաղաղություն հանուն մշակույթի» ֆորումում

Ադրբեջանի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցություն են ունեցել մի շարք միջազգային կազմակերպությունների, խաղաղության խթանման գործում մասնագիտացած համաշխարհային ինստիտուտների, ներկայացուցիչներ՝ տեղական պետական մարմիններից և դիվանագիտական կորպուսից։

Лента

Рекомендуем посмотреть