«Կգա մի օր՝ «Ղարաբաղ»-ը իր տնային հանդիպումները կանցկացնի Աղդամում»․ Ալիևը՝ ֆուտբոլիստներին - RadioVan.fm

Онлайн

«Կգա մի օր՝ «Ղարաբաղ»-ը իր տնային հանդիպումները կանցկացնի Աղդամում»․ Ալիևը՝ ֆուտբոլիստներին

2021-12-13 17:41 , Политика, 1221

«Կգա մի օր՝ «Ղարաբաղ»-ը իր տնային հանդիպումները կանցկացնի Աղդամում»․ Ալիևը՝ ֆուտբոլիստներին

«Կգա մի օր, երբ «Ղարաբաղ»-ը իր տնային հանդիպումները կանցկացնի Աղդամում»,- Եվրոպական ֆուտբոլային ընկերակցությունների միության՝ ՈւԵՖԱ-ի Կոնֆերանս լիգայի խմբային մրցաշարից դուրս գալու և հաջորդ փուլ անցնելու առթիվ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի անդամների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագահ Ալիևը նաև «Ղարաբաղ» ակումբին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին հրամանագիր է ստորագրել։

Ըստ այդմ՝ ՈւԵՖԱ-ի Կոնֆերանս լիգայի խմբային փուլին հաջող մասնակցության և հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու կապակցությամբ ֆուտբոլային ակումբին 5 մլն մանաթ է հատկացվել։

Հիշեցնենք՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում էթնիկ հայերի դեմ սանձազերծած պատերազմի օրերին այդ ժամանակ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցիալական ցանցերից մեկում գրառում էր կատարել՝ կոչ անելով բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման սպանելու։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջել էր ՈՒԵՖԱ-ից ադրբեջանական նշյալ ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից, իսկ Իբրահիմովին՝ խստագույնս պատժել։ Նուրլան Իբրահիմովը քննադատությունների ֆոնին թեև հեռացրել էր հակահայ գրառումը, այդուամենայնիվ, ՈւԵՖԱ-ն, նախ, որոշում կայացրեց պաշտոնապես արգելել ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակից Իբրահիմովին զբաղվել ֆուտբոլին առնչվող որևէ տեսակի գործունեությամբ, ապա նաև՝ ցմահ որակազրկեց նրան։

Лента

Рекомендуем посмотреть