Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման քայլերին - RadioVan.fm

Онлайн

Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման քայլերին

2021-12-15 12:51 , Политика, 842

Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման քայլերին

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքն այսօր հրապարակել է հաղորդագրություն երեկ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

«Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին:

ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն»,-ասված է հաղորդագրությունում։

Ընդգծվում է, որ եռակողմ հանդիպմանը կարևորվել է նաև տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ, անդրադառնալով եռակողմ հանդիպմանը, հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Лента

Рекомендуем посмотреть