Նատալյա Ռոտենբերգը Հայաստանում կգլխավորի կանանց շարժումը - RadioVan.fm

Онлайн

Նատալյա Ռոտենբերգը Հայաստանում կգլխավորի կանանց շարժումը

2021-12-15 17:08 , Политика, 1726

Նատալյա Ռոտենբերգը Հայաստանում կգլխավորի կանանց շարժումը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի և «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլբանյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել է կանանց միություն, որի նպատակն է ձևավորել ակտիվ, աշխատող կառույց և սկսել իրականացնել մի շարք հեռանկարային ծրագրեր:

Կուսակցությունից հայտնում են, որ Նատալյա Ռոտենբերգը ընտրվել է կանանց միության պատվավոր նախագահ և կգլխավորի կանանց շարժումը:

«Այսուհետ բոլոր ակտիվ, գործուն և իրենց ուժերին հավատացող կանայք կարող են համատեղ ուժերով հզոր երկիր կառուցել ։

Կանանց միության ղեկավարները վստահ են` կանանց ժամանակը եկել է»,-ասված է «Ալյանս»-ի տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть