«ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է աջակցել խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը»․ Ալիև - RadioVan.fm

Онлайн

«ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է աջակցել խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը»․ Ալիև

2021-12-16 18:08 , Политика, 830

«ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է աջակցել խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը»․ Ալիև

ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը, սահմանների սահմանազատմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ունեցած ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, թե նախկինում Հայաստանի իշխանությունները «սովորաբար միջազգային միջոցառումների ժամանակ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչեցրել, ինչն այս անգամ տեղի չի ունեցել»։

«Դա վկայում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ պայմանների առկայության մասին»,-հայտարարել է Ալիևը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին՝ Իլհամ Ալիևը, ուշադրություն հրավիրելով փաստի վրա, թե 28 տարի շարունակվող բանակցություններն արդյունք չեն գրանցել, Մինսկի խմբին իր պահանջներն է ներկայացրել։

«Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում է նոր աշխարհաքաղաքական իրողությանը համապատասխան պատասխան։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ Մինսկի խումբը կարող է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստմանը, սահմանների սահմանազատմանը, քաղաքացիների միջև կապերի հաստատմանը, վստահության միջոցների ամրապնդմանը և այլ հարցերում»։

Лента

Рекомендуем посмотреть