Онлайн

ՊԲ զինծառայող է մահացել. սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

2017-12-12 14:06 , Общество, 331

ՊԲ զինծառայող է մահացել. սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում:

«Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում՝ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ ծառայակցին սպանելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть