Ադրբեջանի զինուժի ձերբակալված երկու սահմանախախտ զինծառայողները վերադարձվել են․ ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի զինուժի ձերբակալված երկու սահմանախախտ զինծառայողները վերադարձվել են․ ՀՀ ՊՆ

2021-12-20 21:05 , Политика, 920

Ադրբեջանի զինուժի ձերբակալված երկու սահմանախախտ զինծառայողները վերադարձվել են․ ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահները ձերբակալել են Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) երկու սահմանախախտ զինծառայողների։

Այդ մասին այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է պաշտպանական գերատեսչությունը՝ նշելով, որ մարդասիրական նկատառումներով և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ ) միջնորդությամբ երկու զինծառայողներն այսօր վերադարձվել են ադրբեջանական կողմին։

Նշենք՝ ադրբեջանական կողմից 2 զինծառայողի գերեվարման մասին լուրերը հանգստյան օրերին շրջանառվեցին տելեգրամյան ալիքներում,սակայն մինչ այս պահն այդ մասին պաշտոնական տեղեկություն չէր հաղորդվել։

Лента

Рекомендуем посмотреть