Онлайн

ՀՀ քաղաքացու վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է. կառավարությունն առաջարկում է հունվարի 3, 4, 5-ը սահմանել աշխատանքային

2017-12-13 17:20 , Общество, 486

ՀՀ քաղաքացու վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է. կառավարությունն առաջարկում է հունվարի 3, 4, 5-ը սահմանել աշխատանքային

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն հունվարի 3, 4, 5-ը՝ նախածննդյան տոներ համարվող օրերը, այլևս ոչ աշխատանքային չեն լինի։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը կառավարությունը պայմանավորում է նրանով, որ ազգային տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ պետք է նախատեսվեն: Միևնույն ժամանակ էլ նշվում է, որ նախածննդյան տոների ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

«Հայաստանի Հանրաապետությունումհամաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը:

Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան»,-նշվում է կառավարության՝ իրավական ակտի ընդուման անհրաժեշտության տեքստում:

Կառավարությունը նաև համեմատություն է անցկացնում այլ երկրների հետ. «Համեմատության համար նշենք, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները: Բրազիլիայում շարքային աշխատողները տարեկան ստանում են 30 օր վճարվող արձակուրդ` գումարած 11 ոչ աշխատանքային ազգային տոները. ստացվում է` տարեկան 41 օր վճարվող արձակուրդ: Մեծ Բրիտանիայում ազգային տոներն կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ: Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են: Ավստրիացիները նաև ունեն 13 տոնական օր, այնպես որ արձակուրդի ընդհանուր ժամկետը կազմում է 38 օր:

Հնդկաստանում `12 օր (գումարած 28 տոնական օր), Չինաստանում` 10 օր (տոների հետ`21), Թաիլանդում` 6 օր (ընդհանուր` 22) և Ֆիլիպիններում` 5 օր (տոների հետ միասին` 20)»։

Ելնելով վերոգրյալից՝ կառավարությունը եզրակացնում է՝ «ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկգերազանցում է շատ զարգացածև առավելևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»։

Նշենք, որ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը վաղը ներկայացվելու է գործադիրի հաստատմանը:

Եթե նախագիծը հաստատվի, ապա այն ուժի մեջ կմտնի 2018թ հունիսի 1-ից։

Лента

Рекомендуем посмотреть