Ռուսաստանը 2021-ին ակտիվորեն նպաստել է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանը 2021-ին ակտիվորեն նպաստել է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ

2021-12-29 14:25 , Политика, 1114

Ռուսաստանը 2021-ին ակտիվորեն նպաստել է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ

«Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ներառյալ այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսին է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ դրան հետևող սահմանազատմամբ, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը»,-արձանագրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը (ՌԴ ԱԳՆ)՝ 2021 թվականի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքների ամփոփման մեջ։

Որպես արտաքին քաղաքականության արդյունք՝ հիշատակվում է նաև դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցած «3+3» հարթակի առաջին հանդիպումը։

«(Անդրկովկասի երեք պետություններ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև երեք հարևան պետությունները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափի հանդիպումը, սակայն դեռ՝ առանց Վրաստանի մասնակցության»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть