Մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված արցախցին վերցվել է արգելանքի․ Արցախի ԱԱԾ - RadioVan.fm

Онлайн

Մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված արցախցին վերցվել է արգելանքի․ Արցախի ԱԱԾ

2021-12-29 16:04 , Право, 1219

Մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված արցախցին վերցվել է արգելանքի․ Արցախի ԱԱԾ

Այսօր առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը (ԱՀ ԱԱԾ) հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին:

Գերատեսչությունից հայտնում են, որ ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Նշվում է, որ դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ:

Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть