«Իրավական ուղի»-ն ստանձնել է ադրբեջանական գերությունից հետո կալանավորված հայ զինծառայողների պաշտպանությունը - RadioVan.fm

Онлайн

«Իրավական ուղի»-ն ստանձնել է ադրբեջանական գերությունից հետո կալանավորված հայ զինծառայողների պաշտպանությունը

2021-12-29 16:47 , Право, 435

«Իրավական ուղի»-ն ստանձնել է ադրբեջանական գերությունից հետո կալանավորված հայ զինծառայողների պաշտպանությունը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության (ՀԿ) փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը և Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը:

«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 16.00-ին, Երևանի դատարանի «Աջափնյակ-

1» նստավայրում կայանալու է նրանցից մեկի՝ պայմանագրային զինծառայող Ռոբերտ Նալբանդյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար։

Նշենք նաեւ, որ Ռոբերտ Նալբանդյանն ունի երեք անչափահաս երեխա, իսկ ադրբեջանական գերության ընթացքում ծեծի հետեւանքով ստացել է կողոսկրերի կոտրվածք»,-ասված է ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն դեկտեմբերի 11-ին հայտնել էր, որ Իշխանասարի դիրքերում նոյեմբերի 16-ին հերթապահություն իրականացրած մի շարք պատասխանատու զինծառայողներ կալանավորվել են։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորների կալանավորման իրավաչափությունը համոզիչ չէ։

Лента

Рекомендуем посмотреть