Պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունելով Ադրբեջանից 5 հայ ռազմագերու վերադարձը՝ կոչ է արել արագ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին - RadioVan.fm

Онлайн

Պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունելով Ադրբեջանից 5 հայ ռազմագերու վերադարձը՝ կոչ է արել արագ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին

2021-12-30 14:52 , Политика, 564

Պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունելով Ադրբեջանից 5 հայ ռազմագերու վերադարձը՝ կոչ է արել արագ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել էԱդրբեջանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորված հինգ հայ զինծառայողների վերադարձը:

Այս մասին ասվում էբյուրոյի թվիթերյան էջում:

Մեկ այլ գրառմամբ էլ կոչ է արվում ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։

ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն, միաժամանակ, շեշտում է գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»:

Հիշեցնենք՝ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ դեկտեմբերի 29-ին 5 հայռազմագերի Ադրբեջանիցվերադարձել է հայրենիք:

Лента

Рекомендуем посмотреть