«Զվարթնոց»-ում Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին իրազեկում են աջակցության տրամադրման հնարավորությունների մասին․ Միգրացիոն ծառայութուն - RadioVan.fm

Онлайн

«Զվարթնոց»-ում Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին իրազեկում են աջակցության տրամադրման հնարավորությունների մասին․ Միգրացիոն ծառայութուն

2021-12-30 16:56 , Политика, 690

«Զվարթնոց»-ում Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին իրազեկում են աջակցության տրամադրման հնարավորությունների մասին․ Միգրացիոն ծառայութուն

Միգրացիոն ծառայության և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) համագործակցությամբ «Աջակցություն Հայաստանին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում» ծրագրի շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանում 2021թ-ի դեկտեմբերի 1-ից գործում է տեղեկատվական կետ՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով։

Միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ այդ նպատակով պատրաստել են 2 տեղեկատվական բնույթի նյութեր՝ Միգրացիոն ծառայության կողմից իրականացվող վերադարձողների աջակցության պետական ծրագրի,ինչպես նաև՝ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման աջակցության ծրագրերի մասին։

Лента

Рекомендуем посмотреть