2021-ին պետական բյուջեով և սուբվենցիոն ծրագրերով 750 կմ ճանապարհ է կառուցվել․Գնել Սանոսյան - RadioVan.fm

Онлайн

2021-ին պետական բյուջեով և սուբվենցիոն ծրագրերով 750 կմ ճանապարհ է կառուցվել․Գնել Սանոսյան

2021-12-30 18:13 , Политика, 650

2021-ին պետական բյուջեով և սուբվենցիոն ծրագրերով 750 կմ ճանապարհ է կառուցվել․Գնել Սանոսյան

Ընթացիկ տարում 572 կմ ճանապարհ է կառուցվել:

Այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ սուբվենցիոն ծրագրերով իրականացրած աշխատանքները միավորելով՝ կստացվի 750 կմ ճանապարհ:

«Կառավարության կողմից նախանշվող ծրագրերը բերում են նրան, որ շինարարական ընկերությունները բավական լավ սկսում են իրենց հզորություններն ու կարողությունները մեծացնել: Օրինակ՝ Տաթև-Լծեն ճանապարհն ընդհանուր 20 կմ երկարություն ունի, որից 13 կմ-ի հողային աշխատանքներն ավարտվել են: Ուզում եմ նշել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինարարական ծրագիրն է: Մենք լեռնային բարդ պայմաններում 20 կմ ամբողջովին նոր ճանապարհ ենք կառուցում»,-ասել է Գնել Սանոսյանը:

Անդրադառնալով թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հետևողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ: Կառավարության ղեկավարն իրավապահ մարմիններին հորդորել է հետևողական լինել և ուսումնասիրել նմանատիպ բոլոր հրապարակումները:

Лента

Рекомендуем посмотреть