Ղազախստանում ստեղծված իրադրության քննարկման նպատակով ՀՀ նախագահությամբ մեկնարկել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը - RadioVan.fm

Онлайн

Ղազախստանում ստեղծված իրադրության քննարկման նպատակով ՀՀ նախագահությամբ մեկնարկել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

2022-01-10 13:50 , Политика, 1141

Ղազախստանում ստեղծված իրադրության քննարկման նպատակով ՀՀ նախագահությամբ մեկնարկել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Այսօր՝ հունվարի 10-ին, ղազախական կողմի առաջարկությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով գումարվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ ՀՀ նախագահությամբ, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ղազախստանում անցած մի քանի օրերի ընթացքում զոհվածների։

Հայաստանի վարչապետը հիշեցրել է, որ Ղազախստանում իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը օգնության համար դիմել է ՀԱՊԿ-ին: Անհապաղ սկսված խորհրդակցությունների ընթացքում որոշվել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր:

Հանդիպմանը մասնակցում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Առցանց հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է РБК-ն:

Հիշեցնենք՝ հեղուկ գազի թանկացման պատճառով Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, այս պահի տվյալներով՝ 164 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 անչափահաս, Ղազախստանի իրավապահ մարմինները գրեթե 8 հազար մարդու են ձերբակալել։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարել էր, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։ Նա երկրում հակաահաբեկչական գործողությունների իրականացում անհրաժեշտություն էր համարել՝ օգնության համար դիմելով ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք, ինչպես հայտարարել էՂազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Սերդյուկովը, ավարտել են իրենց տեղակայումը և սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել 100 զինծառայողից բաղկացած խաղաղապահ ստորաբաժանում, որը առաքելության ընթացքում կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:

Հունվարի 5-ին էլ Ղազախստանի նախագահ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։

Лента

Рекомендуем посмотреть