«Ասել են՝ դիմում գրեք, ազատվեք»․ Ինֆեկցիոնի մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել - RadioVan.fm

Онлайн

«Ասել են՝ դիմում գրեք, ազատվեք»․ Ինֆեկցիոնի մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել

2022-01-10 13:53 , Общество, 1097

«Ասել են՝ դիմում գրեք, ազատվեք»․ Ինֆեկցիոնի մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի «Նորք» մասնաճյուղի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ նշելով, որ դեկտեմբերի 30-ին հիվանդանոցի 80 աշխատակցի տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից:

Կենտրոնի աշխատակիցներից Լեյլի Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ ժողով են հրավիրել, անուններ թվարկել ու իրենց ազատել աշխատանքից։

Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենց աշխատանքից ազատելու համար աշխատանքային որևէ թերացում չեն ներկայացրել՝ միայն հորդորել են փաստաթղթեր ստորագրել, թե ազատվում են սեփական դիմումների համաձայն։

«Մեզ ներկայացված դիմումի մեջ գրված էր. «Խնդրում եմ՝ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն»»,-նշել են ակցիայի մասնակից մասնագետները:

Այնուհետ կենտրոնի տնօրենի հետ կայացել է փակ հանդիպում, ակցիայի մասնակիցներին ասվել է, որ որևէ մեկը մեկը դրսում չի լինելու, բոլորը մինչև հունվարի 30-ը աշխատելու են։

«Տնօրենն այսօր ներկայանալու է ՀՀ առողջապահության նախարարություն՝ մեր հարցերով, աշխատակիցները տեղափոխվելու են մյուս հիմնարկություն, որը կտրամադրի նախարարությունը»,-նշել է հանդիպմանը մասնակցած աշխատակիցներից մեկը։

Лента

Рекомендуем посмотреть