Թուրքիան հանդես է գալիս Ղազախստանում կայունության հնարավորինս շուտ ձեռքբերման օգտին. Չավուշօղլու - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան հանդես է գալիս Ղազախստանում կայունության հնարավորինս շուտ ձեռքբերման օգտին. Չավուշօղլու

2022-01-10 15:59 , Мир, 174

Թուրքիան հանդես է գալիս Ղազախստանում կայունության հնարավորինս շուտ ձեռքբերման օգտին. Չավուշօղլու

Թուրքիան հանդես է գալիս Ղազախստանում կայունության, հանգստության և խաղաղության հնարավորինս շուտ ձեռքբերման օգտին և մտադիր է համակողմանի աջակցություն ցուցաբերել այս երկրին ինչպես իր անունից, այնպես էլ Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտել, որ Ղազախստանը որքան հնարավոր է շուտ կհասնի կայունության, խաղաղության և հանգստության։

«Մենք՝ Թուրքիան և Թյուրքական պետությունների կազմակերպությունը, կտրամադրենք համակողմանի աջակցություն այս ուղղությամբ։ Մյուս մասնակից երկրների, ողջ թյուրքական աշխարհի խնդիրը մեր խնդիրն է։ Ամբողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղում տարած հաղթանակի օրինակով»,- ընդգծել է թուրք նախարարը՝ միաժամանակ հայտնելով, որ վաղը՝ երեքշաբթի, տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Лента

Рекомендуем посмотреть