Ադրբեջանը կրակ է բացել Կարմի Շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ, այրվել է մանկապարտեզի հարևանությամբ կայանված «ՈւԱԶ»-ը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը կրակ է բացել Կարմի Շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ, այրվել է մանկապարտեզի հարևանությամբ կայանված «ՈւԱԶ»-ը

2022-01-10 15:58 , Право, 1045

Ադրբեջանը կրակ է բացել Կարմի Շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ, այրվել է մանկապարտեզի հարևանությամբ կայանված «ՈւԱԶ»-ը

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության (ԱՀ ՆԳՆ) ոստիկանությունը հայտնում է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է:

Лента

Рекомендуем посмотреть