Ասկերանի շրջանում ադրբեջանցիները 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակել են այգում աշխատողների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ - RadioVan.fm

Онлайн

Ասկերանի շրջանում ադրբեջանցիները 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակել են այգում աշխատողների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

2022-01-10 19:55 , Право, 1163

Ասկերանի շրջանում ադրբեջանցիները 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակել են այգում աշխատողների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Արցախի Հանրապետությաններքին գործերի նախարարության (ԱՀ ՆԳՆ) ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց: Գերատեչությունից նշում են, որ կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։

Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հիշեցվում է, որ այսօր՝ հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։

Лента

Рекомендуем посмотреть