Բաքուն «կկասեցնի» ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը. Ալիև - RadioVan.fm

Онлайн

Բաքուն «կկասեցնի» ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը. Ալիև

2022-01-12 23:05 , Политика, 676

Բաքուն «կկասեցնի» ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը. Ալիև

Բաքուն «կկասեցնի» ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։ Այս մասին, ըստ տեղական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես տեղեկատվություն չունեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Կարծում եմ, որ հիմա նրանք պատրաստվում են հոբելյանական միջոցառումների։ Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին եւ այս տարի լրանում է նրա 30-ամյակը։ Նրանք հավանաբար զբաղված են այդ միջոցառումների նախապատրաստմամբ։ Բայց եթե կատակը մի կողմ դնենք, կարծում եմ, որ նրանք պետք է իրենց համար օրակարգ ձևավորեն... Թե նրանք ինչ չպետք է անեն, ես կարող եմ ասել։ Նրանք չպետք է զբաղվեն ԼՂ հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն լուծել ենք այդ խնդիրը։ Եւ նրանց բացակայությունը, կարծում եմ, սրանով է պայմանավորված»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը «կկասեցնի» Ղարաբաղի հարցով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»։

Ալիևը շեշտել է՝ Մինսկի խումբը «պետք է ընդունի այս իրողությունը և իմանա, որ իրենք այլևս չեն զբաղվելու ղարաբաղյան հարցով»։

«Որովհետև մենք դա թույլ չենք տա։ Մենք այդ հակամարտության կողմ ենք եղել։ Եթե կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծվել է, ապա միջնորդության տեղ չկա, և մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց։ Հավանաբար, իրենք պետք է մտածեն, թե ինչ անեն»,- ասել է նա։

Լրատվամիջոցների հետ հանդիպման մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть