Խաղաղապահները Մատաղիսից հայտնաբերված ևս մեկ զինծառայողի մասունք են փոխանցել - RadioVan.fm

Онлайн

Խաղաղապահները Մատաղիսից հայտնաբերված ևս մեկ զինծառայողի մասունք են փոխանցել

2022-01-13 15:42 , Общество, 1104

Խաղաղապահները Մատաղիսից հայտնաբերված ևս մեկ զինծառայողի մասունք են փոխանցել

Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է (ՆԳՆ ԱԻՊԾ) փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ըստ ԱԻՊԾ-ի, զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:

Գերատեսչությունից հավելում են, որ այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ։

Лента

Рекомендуем посмотреть