Արագածոտնի և Արարատի մարզպետներն ազատվել են, նշանակվել են նորերը - RadioVan.fm

Онлайн

Արագածոտնի և Արարատի մարզպետներն ազատվել են, նշանակվել են նորերը

2022-01-13 16:00 , Политика, 839

Արագածոտնի և Արարատի մարզպետներն ազատվել են, նշանակվել են նորերը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։ Մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Սերգեյ Մովսիսյանը։

Պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Նրան կփոխարինի որդին՝ Սեդրակ Թևոնյանը։

Նշենք՝ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը Արագածոտնի մարզը ղեկավարում էր 2021-ի հոկտեմբերից։

Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի դեկտեմբերից։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանը և Սեդրակ Թևոնյանը հունվարի 4-ին հայտարարել էին պատգամավորական մանդատները վայր դնելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть