Ծառուկյանի ընտանիքը հայտարարում է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մրցույթ - RadioVan.fm

Онлайн

Ծառուկյանի ընտանիքը հայտարարում է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մրցույթ

2022-01-14 15:51 , Общество, 1596

Ծառուկյանի ընտանիքը հայտարարում է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մրցույթ

Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ իր ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար:

«Հետևել տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը...

Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:

Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը՝ կեց ներկայացնելով նաև տեսանյութ:

Ֆիլմում Ծառուկյանը նշում է, որ միայն արձանը պետք է ունենա 33 մ բարձրություն՝ Քրիստոսի տարիքին համապատասխան։

Ծառուկյանի համոզմամբ՝ վերոնշյալ նախաձեռնությունը հույսով ու լույսով կլցնի հայ ժողովրդին։

Գործարարը հաղթողին խոստանում է մեծ պարգևատրում։

Лента

Рекомендуем посмотреть