Առևանգված Տեղ համայնքի բնակչին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին - RadioVan.fm

Онлайн

Առևանգված Տեղ համայնքի բնակչին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին

2022-01-14 13:23 , Общество, 498

Առևանգված Տեղ համայնքի բնակչին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին

Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանը, որին երեկ ադրբեջանցի զինված ծառայողները առևանգել էին, ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ներկայացուցիչներին:

«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ քաղաքացի Ս. Մաթևոսյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին»,-ասված է Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ:

Նշենք՝ ՄԻՊ-ը, նախօրեին ահազանգելով միջադեպի մասին, հայտնել էր, որ խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է:

Лента

Рекомендуем посмотреть