Սահմանազատման և «Բազմազավակ ընտանիքների մասին» «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծերը չեն ներառվել ԱԺ օրակարգ - RadioVan.fm

Онлайн

Սահմանազատման և «Բազմազավակ ընտանիքների մասին» «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծերը չեն ներառվել ԱԺ օրակարգ

2022-01-17 16:23 , Политика, 746

Սահմանազատման և «Բազմազավակ ընտանիքների մասին» «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծերը չեն ներառվել ԱԺ օրակարգ

Ազգային ժողովն (ԱԺ) այսօր՝ հունվարի 17-ին, սկսել է հերթական նիստերի աշխատանքը։ Քննարկվելէ ԱԺգլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։ Քննարկման արդյունքում խորհրդարանի աջակցությունը չեն ստացել և նստաշրջանի օրակարգում չեն ընդգրկվել ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը և «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺհայտարարության նախագիծը:

«Այսօր սահմանային իրավիճակը մտահոգություն է պատճառում մեր ժողովրդին, սահմանագծում և սահմանազատում նախատեսող հարցի քննարկումը հնարավորություն է տալիս նաև տեղեկանալ այսօր սահմանին տիրող իրավիճակին»,-ներկայացնելով «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը ասել է «Հայաստան» խմբակյցության նախագահ Սեյրան Օհանյանը։

«Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և չի ասում, որ սահմանները հարևանների հետ չպետք է ճշտեն: Այո՝ մեր հարևանների, այսինքն՝ հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն, առաջին նախապայմանը դա է, որպեսզի ստեղծվի համապատասխան խաղաղության պայմաններ և այդ իրավիճակում նոր անցկացվի սահմանագծումն ու սահմանազատումը»,-միաժամանակ նշել է ընդդիմադիր պատգամավորը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացնելով Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի՝ նախագծի վերաբերյալ կարծիքը շեշտել է.

«Հայտարարության երկրորդ բաժնում ներքաղաքական խոսույթ է, քանի որ տեքստում կոչ է արվում ՀՀ լեգիտիմ իշխանությանը մնալ ՀՀ սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում»:

Գրիգորյանը հավելել է, որ հայտարարության հիմնավորման մեջ արվում են անվստահություն հայտնող հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և չեն կարող ընդունվել իշխող մեծամասնության կողմից, դրանք կարող են թուլացնել ՀՀ դիրքերը բանակցային սեղանին:

Лента

Рекомендуем посмотреть