Արցախում հունվարի 1-ից առողջապահական բոլոր ցուցված ծառայություններն անվճար են - RadioVan.fm

Онлайн

Արցախում հունվարի 1-ից առողջապահական բոլոր ցուցված ծառայություններն անվճար են

2022-01-18 15:44 , Политика, 289

Արցախում հունվարի 1-ից առողջապահական բոլոր ցուցված ծառայություններն անվճար են

Արցախի 2022 թվականի պետական բյուջեով նախատեսվել է առողջապահական ոլորտին հատկացվող գումարներն ավելացնել23.6տոկոսով՝ հասնելով 15.5 մլրդ դրամի։

Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է Արցախի Հանրապետության (ԱՀ) պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հիշեցնելով, որ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հայտարարվել է՝ առողջապահությունը հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար դարձնելու մասին:

«Այսինքն, վճարովի որևէ ծառայություն չկա, եթե բժշկական ցուցում կա»,-հստակեցրել է պետնախարարը՝ նշելով, որ առողջապահության ոլորտում սկսել են բարեփոխումներ, որոնց նպատակը ոլորտի կառավարման, ինչպես նաև առկա ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումն է։

Արտակ Բեգլարյանը կարծիք է հայտնել, թե տարեվերջին բավականին լավ նորություններ կլինեն:

Արցախի պետնախարարի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть