Այսօր գերակայությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկն է․ Լավրով - RadioVan.fm

Онлайн

Այսօր գերակայությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկն է․ Լավրով

2022-01-21 13:50 , Политика, 976

Այսօր գերակայությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկն է․ Լավրով

«Այսօր գերակայությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև՝ տարածաշրջանի տրասպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը»,-հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով գերատեսչությանն ուղղված լրատվամիջոցների հարցերին։

Հարցին, թե ինչպես է տեսնում Հարավային Կովկասի ապագան, որտեղ արտաքին խաղացողները չափազանց ակտիվ են, Լավրովը պատասխանել է․

«Կողմ ենք նրան, որ բոլորը, ովքեր ցանկանում են միանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղի սկզբունքով, այլ ելնեն կողմերի շահերից և հաշվի առնեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները»:

Լավրորվը կրկին ընդգծել է՝ ռուսական կողմը հիմնվում է այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև` Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում:

Պաշտոնական Երևանը վերջերս գրավոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ ու սպասում է նույնպես գրավոր պատասխանի։

Лента

Рекомендуем посмотреть