ՀՀ-ում հունվարի 23-ի դրությամբ լիարժեք պատվաստված է 819 841 քաղաքացի - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում հունվարի 23-ի դրությամբ լիարժեք պատվաստված է 819 841 քաղաքացի

2022-01-24 14:32 , Общество, 906

ՀՀ-ում հունվարի 23-ի դրությամբ լիարժեք պատվաստված է 819 841 քաղաքացի

Հանրապետությունում շարունակվում են նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումները:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից մինչև հունվարի 23-ը կատարվել է 1 825 382 պատվաստում, որից առաջին դեղաչափը ստացել է 999 891 մարդ, երկրորդ դեղաչափը՝ 819 841-ը:

Միաժամանակ նշվում է, որ հունվարի 23-ի դրությամբ կատարվել է 5650 բուստեր պատվաստում։

Հավելենք՝ առ այսօր երկրում կատարված 2 679 525 թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 352 399 դեպք է հաստատվել, որոնցից 334 394 առողջացած, 8028-ը՝ մահվան ելքով, կորոնավիրուսով հիվանդ 1523 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8454 պացիենտ։

Лента

Рекомендуем посмотреть