Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը - RadioVan.fm

Онлайн

Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը

2022-01-24 14:34 , Политика, 941

Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը

Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտային արտադրատեսակների և փոխարինիչների օգտագործումը․ ուժի մեջ է մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթը։

Այսօր հրավիրված մամլո ասուլիսում հիշեցնելով այդ մասին՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանաեսյանը ցավով նշել է, որ Հայաստանում դեռ պահպանվում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման շատ բարձր ցուցանիշներ։

«Մենք պետք է անենք հնարավորինը մեր քաղաքացիներին զերծ պահելու նման վնասակար սովորույթներից, և երեխաների, դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի հմտությունների զարգացմանը շատ ուշադրություն պետք է դարձնենք։

Եթե մենք որպես քաղաքականություն զբաղվենք հիվանդապահությամբ կամ միայն հիվանդությունների բուժմամբ՝ հանրային առողջապահությունում լուրջ արդյունքներ չենք կարող գրանցել»,-նկատել է նախարարը։

Նա, միաժամանակ, ասել է, որ ընդունվել է սրտանոթային հիվանդությունների դեպ պայքարի ռազմավարություն, արդեն իսկ ստեղծվել է խորհուրդ, որը միջոցառումների գործուն պլանպետք է ներկայացնի։

Հիշեցնենք՝ 2022-ի հունվարի 1-ից էլ ուժի մեջ է մտել վերոնշյալ օրենքի՝ գովազդին առնչվող դրույթը, ըստ որի՝ վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում արգելված է ծխախոտի հրապարակային ցուցադրումը, ցանկացած փակ տարածքում՝ օգտագործումը։

Лента

Рекомендуем посмотреть