Տարվա բառը՝ ԱՌԱՋՆԱԳԻԾ․ Լեզվի կոմիտեն առաջին անգամ հայերեն «Տարվա բառի» ընտրություն է անցկացրել - RadioVan.fm

Онлайн

Տարվա բառը՝ ԱՌԱՋՆԱԳԻԾ․ Լեզվի կոմիտեն առաջին անգամ հայերեն «Տարվա բառի» ընտրություն է անցկացրել

2022-01-24 15:02 , Общество, 944

Տարվա բառը՝ ԱՌԱՋՆԱԳԻԾ․ Լեզվի կոմիտեն առաջին անգամ հայերեն «Տարվա բառի» ընտրություն է անցկացրել

Արդեն քանի տասնամյակ աշխարհի տարբեր երկրներում որոշվում է«Տարվա բառը»։ Ընտրված բառը (կամ բառերը) արտացոլում է (են) տվյալ երկրում այդ տարվա հասարակական կյանքում կատարված հատկանշական իրադարձություն(ներ)ը։

Լեզվի կոմիտեն 2021-ի վերջին առաջին անգամ նախաձեռնեց հայերեն «Տարվա բառի» ընտրությունը։

Ընտրության համար կոմիտեի կայքի «Այսօրվա հայերենը» բաժնի բառերի շարքից առաջարկվեց 15-ը (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։

Կոմիտեից հայտնում են, որ քվեարկության արդյունքում հաղթել է ԱՌԱՋՆԱԳԻԾ բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 15%-ը)։

«Պատճառը պարզ է. վերջին երկու տարում ԱՌԱՋՆԱԳԻԾ բառի կիրառությունը զգալիորեն ավելացել է, քանի որ երկրի և ամբողջ ազգի ուշադրությունը սևեռված է առաջնագծին»,-նկատում են Կոմիտեից։

Երկրորդ տեղում ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառն է (14%)։ Նշվում է, որ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ն այժմ հաճախադեպ է, քանի որ հանրությունը ապատեղեկատվական հոսքերի անմիջական ազդեցության տակ է։

Երրորդ տեղում ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ բառն է (10%)։

Քանի որ պատվաստվելը և պատվաստանյութի ընտրությունն առնչվում են յուրաքանչյուր քաղաքացու, այս արդյունքը բնական է համարվում։

Ամենաշատ ձայներ հավաքած եռյակինհաջորդում են հետևյալ բառերը՝ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ (8%), ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆ (8%), ՍՐՏԻԿԵԼ (8%), ԼՐԱՃԱՐԱԿ (7%) և ՀԱՄԱՎԱՐԱԿ (7%)։

Лента

Рекомендуем посмотреть