Հունվարի 24-28-ը հյուպատոսական ընդունելություն չի իրականացվի․ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն - RadioVan.fm

Онлайн

Հունվարի 24-28-ը հյուպատոսական ընդունելություն չի իրականացվի․ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն

2022-01-24 16:04 , Политика, 1107

Հունվարի 24-28-ը հյուպատոսական ընդունելություն չի իրականացվի․ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը տեղեկացնում է, որ կարանտինային միջոցառումներով պայմանավորված՝ սույն թվականի հունվարի 24-ից մինչև ուրբաթ՝ հունվարի 28-ը քաղաքացիների հյուպատոսական ընդունելություն չի իրականացվի։

«Այս ընթացքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հյուպատոսական բաժնի հետ

էլ. փոստի միջոցով՝ [email protected]

կամ Facebook և Twitter էջերի միջոցով։

Ուկրաինայի քաղաքացիների կյանքի կամ մահվան սպառնալիքի և կորոնավիրուսային վարակի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 77 100 273 թեժ գծով։

Շնորհակալություն ըմբռնման համար և բոլորին մաղթում ենք առողջություն»,-ասված է հայտարարության մեջ։

Лента

Рекомендуем посмотреть