Բաքվից Շուշի և Աղդամ են ժամանել առաջին ուղևորատար ավտոբուսները - RadioVan.fm

Онлайн

Բաքվից Շուշի և Աղդամ են ժամանել առաջին ուղևորատար ավտոբուսները

2022-01-24 19:12 , Общество, 851

Բաքվից Շուշի և Աղդամ են ժամանել առաջին ուղևորատար ավտոբուսները

Բաքու-Աղդամ, Բաքու- Շուշի ուղղությամբ այսօր գործարկվել են առաջին ուղևորատար ավտոբուսները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ յուրաքանչյուր քաղաքացի այդ շրջաններ կարող է մեկնել տարին մեկ անգամ:

Նշվում է, որ մինչ օրս Բաքու-Շուշի-Բաքու ավտոբուսային երթուղու շուրջ 400 տոմս է վաճառվել: Նշված ուղղությամբ մինչև փետրվարի 15-ը բոլոր չվերթների տոմսերը սպառված են։

Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ կանոնավոր ուղևորափոխադրումների գործարկման պանների մասին հաղորդվել էր ավելի վաղ։ Նշվել էր, որ նախնական փուլում ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, հետագայում՝ ավելի շատ։

Лента

Рекомендуем посмотреть