Մայրաքաղաքում նոր արագաչափեր կգործարկվեն - RadioVan.fm

Онлайн

Մայրաքաղաքում նոր արագաչափեր կգործարկվեն

2017-12-14 18:56 , Общество, 1335

Մայրաքաղաքում նոր արագաչափեր կգործարկվեն

Ճանապարhային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի դեկտեմբերի 18-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

  • Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 35/1 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
  • Երևան քաղաքի Խ. Դաշտենցի փողոց (թիվ 36 տան հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Лента

Рекомендуем посмотреть