Ալեն Սիմոնյանը նախազգուշացրել է վարորդներին - RadioVan.fm

Онлайн

Ալեն Սիմոնյանը նախազգուշացրել է վարորդներին

2022-01-26 15:30 , Политика, 986

Ալեն Սիմոնյանը նախազգուշացրել է վարորդներին

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում:

«Եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից»,-ասել է Սիմոնյանի մամուլի քարտուղարը։

Лента

Рекомендуем посмотреть