Ի՞նչ սակագներ է գործում «կարմիր գծեր»-ի տարածքում․ իրազեկում - RadioVan.fm

Онлайн

Ի՞նչ սակագներ է գործում «կարմիր գծեր»-ի տարածքում․ իրազեկում

2022-01-26 15:33 , Общество, 1225

Ի՞նչ սակագներ է գործում «կարմիր գծեր»-ի տարածքում․ իրազեկում

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն վարորդների՝ տեղեկատվություն է տարածել վճարովի ավտոկայանատեղիների սակագների մասին։

Համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղիների սակագները հետևյալն են.

1 ժամ՝ 100 դրամ

1 օր՝ 500 դրամ

1 շաբաթ՝ 1000 դրամ

1 ամիս՝ 2000 դրամ

1 տարի՝ 12 000 դրամ:

Ավագանու որոշմամբ՝ 15 րոպեից ավել կայանման ու չվճարման դեպքում նախատեսված է տուգանք՝ 5000 դրամի չափով:

Միաժամանակ ընդգծվում է, որ Երևան քաղաքում վճարովի կայանատեղիների՝ «կարմիր գծեր»-ի տարածքում տրանսպորտային միջոցների կայանման համար ամենաշահավետ տարբերակը ընթացիկ տարվա համար ամբողջական վճարում (12 000 դրամ) կատարելն է:

Лента

Рекомендуем посмотреть