Իրան-Ադրբեջան տարանցիկ կամուրջ կկառուցվի. մեկնարկը տրվել է - RadioVan.fm

Онлайн

Իրան-Ադրբեջան տարանցիկ կամուրջ կկառուցվի. մեկնարկը տրվել է

2022-01-26 17:00 , Мир, 990

Իրան-Ադրբեջան տարանցիկ կամուրջ կկառուցվի. մեկնարկը տրվել է

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի և Ադրբեջանի փոխվարչապետի ներկայությամբ տրվել է Իրան-Ադրբեջան տարանցիկ ճանապարհային կամրջի շինարարության մեկնարկը:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ու տարանցման ծավալն աճել է 62 տոկոսով: Իսկ այս ցամաքային ճանապարհի գործարկմամբ, Իրանից ապրանքները Մոսկվա կհասնեն երեք օրվա ընթացքում»,-ParsToday-ի փոխանցմամբ՝ հունվարի 25-ին տեղի ունեցած արարողության ժամանակ ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին։

Պաշտոնյան նշել է, որ կամուրջը կառուցվելու է Իրանի և Ադրբեջանիհամատեղ միջոցներով: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա տնտեսական լավ հարաբերությունների շնորհիվ այդ ճանապարհը կնպաստի Իրանի և Ադրբեջանի արտաքին առևտրի և տնտեսության զարգացմանը։

«Այս երթուղին, Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի հետ մեկտեղ, կամրապնդի երկու երկրների միջև տարանցիկ և արտաքին առևտուրը»,-իր հերթին նշել է Ադրբեջանիփոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ բարձր որակելով երկու երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերությունների մակարդակը։

Лента

Рекомендуем посмотреть