Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ընդհանուր թիվը 1708 է - RadioVan.fm

Онлайн

Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ընդհանուր թիվը 1708 է

2022-01-26 17:19 , Общество, 889

Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ընդհանուր թիվը 1708 է

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները հունավրի 25-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ՆԳՆ ԱԻՊԾ) փոխանցմամբ՝ հայտնաբերվել ու տարհանվել է ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողություններին մասնակից կամավորական, պահեստազոր) աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն:

Лента

Рекомендуем посмотреть