Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի՝ ռուսերենի անվճար դասընթացներ ծրագրին միացել է նաև Գորիսը․ նոր շրջափուլին մասնակցում է 500 երեխա - RadioVan.fm

Онлайн

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի՝ ռուսերենի անվճար դասընթացներ ծրագրին միացել է նաև Գորիսը․ նոր շրջափուլին մասնակցում է 500 երեխա

2022-02-02 16:21 , Образование, 1212

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի՝ ռուսերենի անվճար դասընթացներ ծրագրին միացել է նաև Գորիսը․ նոր շրջափուլին մասնակցում է 500 երեխա

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից հայտնում են, որ մեկնարկել է ռուսաց լեզվի հերթական անվճար դասընթացը, որին փետրվարի 1-ից միացել է նաև Գորիս քաղաքը։

Ռուսերենի անվճար դասընթացների նոր շրջափուլին մասնակցում են 500-ից ավելի երեխաներ։ Դասընթացների աշխարհագրությունը նախորդ տարվա համեմատ ընդլայնվել է, ռուսաց լեզվի դասեր կանցկացվեն Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Եղեգնաձորում, Գորիսում, Մարտունիում և Հայաստանի մյուս՝ թվով 25 քաղաքներում։

Նշվում է, որ ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներին երկու տարվա ընթացքում արդեն մասնակցել են 7-14 տարեկան ավելի քան 1500 երեխաներ։ Հատուկ ինտերակտիվ մեթոդիկայով մշակված դասաընթացի արդյուքնում երեխաները կարողանում են ազատ հաղորդակցվել ռուսերենով, զարգանում է բանավոր խոսքը, ծանոթանում են ռուսական մշակույթին ու համալրում գիտելիքները պատմության մասին։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվում ապագա սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, իսկ դասընթացներին մասնակցել ցանկացող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է։

Պարապմունքները անցկացվում են շաբաթական 3 անգամ՝ երկու ամիս տևողությամբ։ Մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը կատարվում է երեխաների թեսթավորում, ռուսերենի իմացության մակարդակը պարզելու և ըստ խմբերի բաժանելու համար։

Մասնակից երեխաները դասընթացների ավարտին ստանում են հատուկ սերտիֆիկատներ։

Ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացների մեկնարկը տրվել է 2019թ հոկտեմբերին։ Պարապմունքներն անցկացվում են «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված ՀՀ տարբեր մարզերում գործող Ռուսական կենտրոններում և կրթական այլ հաստատություններում:

Лента

Рекомендуем посмотреть