ՊՆ-ն՝ ապրիլի 15-ից հունիսի 15-ը պահեստազորայինների հավաքի առաջարկով - RadioVan.fm

Онлайн

ՊՆ-ն՝ ապրիլի 15-ից հունիսի 15-ը պահեստազորայինների հավաքի առաջարկով

2022-02-09 16:29 , Политика, 887

ՊՆ-ն՝ ապրիլի 15-ից հունիսի 15-ը պահեստազորայինների հավաքի առաջարկով

Պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր շրջանառության մեջ դրել է «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկում է ապրիլի 15-ից հունիսի 15-ը անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

Երկամսյա հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 724 քաղաքացու, որոնցից 566–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Նախագծի համաձայն՝ վարժական հավաքներին կներգրավվեն. մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 72 պահեստազորային, հրթիռա-հրետանային՝ մինչև 469, հետախուզական՝ մինչև 32 պահեստազորային, ինժեներական՝ մինչև 31, տեխնիկական մինչև 73 և թիկունքային մասնագիտություններով՝ մինչև 47 պահեստազորայիններ։

Ըստ գերատեսչության՝ նախագծի նպատակն է զորքերը համալրել ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակը բարձրացնել` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայինների:

Лента

Рекомендуем посмотреть