Մարզերում ևս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը - RadioVan.fm

Онлайн

Մարզերում ևս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը

2017-12-18 14:24 , Общество, 1173

Մարզերում ևս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը

ՀՀ ոստիկանության պետի կողմից տրված հանձնարականի համաձայն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ավելորդ ծախսերից զերծ պահելու համար մարզերում նույնպես հնարավորություն է ընձեռնվել կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն պետ Մնացական Բիչախչյանը։

«Մինչ այդ քաղաքացին զգալի ծախս էր կատարում Գյումրիից, Կապանից և այլ համայնքներից Երևան հասնելու, անձնագիր ստանալու համար 3-րդ աշխատանքային օրը պայմանագիր կնքելու համար, այնուհետև նույն ծախսը կատարելով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կրկին գալիս էր Երևան տպագրված անձնագիրը ստանալու համար»,-գրել է ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն պետը՝ միաժամանակ նշելով, որ բոլոր անձնագրային ծառայություններում չէ, որ հնարավոր է կնքել վերը նշված ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր:

Հետևաբար, ինչպես տեղեկացվում է, դա հնարավոր է հետևյալ անձնագրային ծառայություններում՝ շաբաթվա նշված օրերին.

1) Երկուշաբթի

Վայք (020)

Արարատ (025)

Արարատ (026)

Արտաշատ (027)

Գորիս (032)

Ջերմուկ (035)

Եղեգնաձոր (037)

Կապան (041)

Մասիս (044)

Մեղրի (045)

Արմավիր (048)

Սիսիան (051)

Վաղարշապատ (057)

Մեծամոր (060)

Քաջարան (061)

Բաղրամյան (063)

2) Երեքշաբթի

Կոտայք (019)

Վարդենիս (031)

Գավառ (040)

Մարտունի (043)

Նոր Հաճն (058)

Բյուրեղավան (059)

3) Չորեքշաբթի

Դիլիջան (036)

Իջևան (038)

Ճամբարակ (042)

Նաիրի (046)

Նեյոմբերյան (047)

Հրազդան (049)

Սևան (050)

Տավուշ (056)

Չարենցավան (062)

4) Ուրբաթ

Մուշ (016)

Տարոն (018)

Ամասիա (021)

Անի (022)

Ապարան (023)

Արագած (024)

Արթիկ (028)

Աշտարակ (029)

Ախուրյան (030)

Գուգարք (033)

Աշոցք (034)

Տաշիր (039)

Սպիտակ (052)

Ստեփանավան (053)

Թալին (054)

Թումանյան (055)

Կումայրի (064)

Բազում (066)»։

Лента

Рекомендуем посмотреть