Գաղտնիության ռեժիմի բոլոր փաստաթղթերը հասանելի են լինելու. Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին - RadioVan.fm

Онлайн

Գաղտնիության ռեժիմի բոլոր փաստաթղթերը հասանելի են լինելու. Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին

2022-02-14 15:37 , Политика, 851

Գաղտնիության ռեժիմի բոլոր փաստաթղթերը հասանելի են լինելու. Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին

Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովն այսօր հաստատել է աշխատակարգը:

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովի իրավասության մեջ են մտնում պահանջել և ստանալ պաշտպանությանոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվայինակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդիհաշվետվությունները, զեկուցագրերը, փաստաթղթերը, այդ թվում՝ գաղտնիության ռեժիմ ունեցող, պահանջել քննչական մարմիններիցպատերազմական գործողությունների ընթացքումհարուցվածքրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների մասին տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում հրավիրել քննչական մարմինների պաշտոնատար անձանց, հրավիրել հանձնաժողովի նիստերին պաշտոնատար անձանց,բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների, ինչպես նաևայն անձանց, որոնք ներկայացրել ենհանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ։

Հանձնաժողովի քննության առարկան է՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները,պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները,արձանագրված անհաջողությունների քաղաքական ևռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները, պաշտպանությանոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմիննախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտումսահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը, զինվորականղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանցհամապատասխանությունն ու համարժեքությունը ստեղծվածօպերատիվ ռազմական իրավիճակին, ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետ հարուցվածքրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամհերքող փաստական հանգամանքների ուսումնասիրությունը, ԶՈւ ապահովման, թիկունքայինսպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահությանկրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն; բանակացային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը։

Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամիս է,անհրաժեշտության դեպքում կարող ենևս 6 ամիս երկարաձգել աշխատանքները։

Նշենք՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ հիմնավորմամբ, որ «ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությամբ քննիչ հանձնաժողովը զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, և այն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»։

Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, հրաժարվելով մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, իրենց զրկում են հատուկ կարծիք ունենալու հնարավորությունից:

«Լավ մեզ չեք սիրում, ձեզ սիրեք: Այդ հատուկ կարծիքը, որպեսզի ձևավորվեր, դուք պետք է ծայրից ծայր մասնակցեիք: Հիմա ասում են փորձագետներ պետք է հրավիրել, բա պետք է հրավիրենք: Լա՞վ եք պատկերացնում` հազարավոր փաստաթղթեր ենք ուսումնասիրելու, գերատեսչությունների հետ աշխատելու ենք: Ինչպե՞ս եք պատկերացնում, պետք է 7 հոգով նստենք և այդքանից գլուխ հանե՞նք»,-ընդգծել է իշխանական պատգամավորը։

Лента

Рекомендуем посмотреть