Եգիպտոսից Հայաստան տաք հոսանքներ են գալիս - RadioVan.fm

Онлайн

Եգիպտոսից Հայաստան տաք հոսանքներ են գալիս

2017-12-19 13:31 , Общество, 1332

Եգիպտոսից Հայաստան տաք հոսանքներ են գալիս

«Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Դեկտեմբերի 20-21-ին գիշերն օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։ Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»,-տեղեկացնում է Սուրենյանը։

Лента

Рекомендуем посмотреть