Онлайн

Սոմալիում և Մոզամբիկում ավելի երջանիկ են, քան Հայաստանում

2017-12-19 13:41 , Общество, 230

Սոմալիում և Մոզամբիկում ավելի երջանիկ են, քան Հայաստանում

Հայաստանը՝ տարածաշրջանի ամենատխուր երկիր. ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը զբաղեցրել է 122-րդ հորիզոնականը՝ զիջելով 94-րդ և 114-րդ հորիզոնականներում հայտնված Սոմալիին և Մոզամբիկին:

Ուսումնասիրությունն անցկացվել է աշխարհի 156 երկրներում: «Երջանիկ» համարվելու համար հաշվի է առնվել 6 չափորոշիչ՝ համախառն ազգային արդյունք, առողջ կյանքի տևողություն, սոցիալական աջակցություն, վստահություն, սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատություն և սոցիալական նվիրվածություն:

Այդպիսով՝ երջանկության մասին զեկույցի առաջին 3 հորիզոնականներում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան, իսկ վերջին հնգյակում՝ Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը:

Տարածաշրջանային երկրներից Թուրքիան 70-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 86-րդ, Իրանը՝ 109-րդ, իսկ Վրաստանը՝ 126-րդ:

Рекомендуем посмотреть