Онлайн

Կանխվել է ձիու մսի վաճառքը. սպառողներին հորդորվում է զգոն լինել

2017-12-19 18:47 , Общество, 447

Կանխվել է ձիու մսի վաճառքը. սպառողներին հորդորվում է զգոն լինել

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը:

«Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման և Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: Ուղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման: Մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության»,-ասված է Ծառայության տարածած հաղորդագրությունում:

Նախատոնական առևտրի ակտիվացմամբ պայմանավորված՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է սպառողներին, միս գնելիս անպայման պահանջել և ծանոթանալ անասնաբուժասանիտարական ուղեկցող փաստաթղթերին, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին»՝ 010 206040 հեռախոսահամարով:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում հայտնաբերել են առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անհայտ ծագման 880 կգ միս, որից շուրջ 200 կգ-ը, ինչպես հաղորդվեց, արտաքին զննման տվյալներով՝ ձիու միս է:

Քննչական կոմիտեն էլ հաղորդեց, որ կանխվել է տավարի մսի անվան տակ 888 կգ ավանակի և ձիու մսի իրացումը։

Лента

Рекомендуем посмотреть