Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է ԱԹՍ-երի կրթական առաջին աշխատանոցը - RadioVan.fm

Онлайн

Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է ԱԹՍ-երի կրթական առաջին աշխատանոցը

2022-02-18 15:12 , Образование, 1119

Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է ԱԹՍ-երի կրթական առաջին աշխատանոցը

Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական առաջին աշխատանոցը:

«Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», Արմաթի 500 խմբավարների ու թիմի անդամների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել արցախցի պատանիներին յուրացնելու անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման, ծրագրային ապահովման և կառավարման առանձնահատկությունները:

Լուրը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնեն, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին:

«Կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով: Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին:

Ի ԳՈ՛ՐԾ…»,-եզրափակել է գրառումը Բեգլարյանը։

Лента

Рекомендуем посмотреть