Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հուլիսի 17-ից 20-ը ներառյալ օրական մի քանի ժամով փակ է լինելու։ Այդ մասին հայտնում են Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:
Նշվում է, որ կատարվում են ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրման աշխատանքներ, ինչի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես դադարեցնել ավտոմեքենաների երթևեկությունը:
Այդպիսով՝ նշված օերին, մասնավորապես առավոտյան ժամը 07:00-ից երեկոյան ժամը 18:00-ը ընկած ժամանակահատվածում, ճանապարհը օրական մի քանի անգամ կփակվի 2 ժամով:
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո: