Մարաշում միայն կանանց տեղափոխող ավտոբուսներ են գործարկվել - RadioVan.fm

Онлайн

Մարաշում միայն կանանց տեղափոխող ավտոբուսներ են գործարկվել

2017-12-20 15:55 , Мир, 1477

Մարաշում միայն կանանց տեղափոխող ավտոբուսներ են գործարկվել

Կանանց սեռական ոտնձգություններից զերծ պահելու նպատակով Թուրքիայի Մարաշ քաղաքի իշխանությունները հատուկ ավտոբուսներ են գործարկել:

«Հատուկ կանանց համար» գրությամբ ավտոբուսների վերջին երթը երեկոյան 19:00-ին է:

Նշենք, որ Թուրքիայի այլ շրջաններում նախկինում նման երթուղիների գործարկումը քննադատության պատճառ էր դարձել: Այն, հատկապես կանանց շրջանում, բացասական էր գնահատվել՝ որակվելով որպես սեռային խտրականություն: Թուրք կանանց համոզմամբ՝ հնարավոր չէ նման միջոցներով պայքարել սեռական ոտնձգությունների և բռնության դեմ:

Лента

Рекомендуем посмотреть