Ուկրաինայում 30 օրով ռազմական դրության ռեժեմ է սահմանվել։
UNIAN գործակալության փոխանցմամբ՝ երկրի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան զգուշացրել է, որ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում կարող են լինել անձի և քաղաքացու սահմանադրական որոշակի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ։ Օմբուդսմենն ասել է, որ դրանք նախատեսված են Ուկրաինայի Սահմանադրության 30-34, 38, 39, 41-44, 53-րդ հոդվածներով։
Խոսքը, մասնավորապես, հետևյալ սահմանափակումների մասին է.
- անձնական և ընտանեկան կյանքին չմիջամտելու, բնակարանի անձեռնմխելիության, սեփականության իրավունքի,
- տեղաշարժի ազատություն, բնակության վայրի ազատ ընտրություն,
- Ուկրաինայի տարածքն ազատորեն լքելու իրավունքի մասին,
- նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և այլ գրագրության գաղտնիության մասին,
- մտքի և խոսքի ազատության, սեփական հայացքների և համոզմունքների ազատ արտահայտման մասին,
- ցանկացած ձևով տեղեկատվություն հավաքելու, պահելու, օգտագործելու և տարածելու ազատության մասին,
- ժողովների, հանրահավաքների և ցույցերի անցկացման մասին,
- ձեռնարկատիրական գործունեության մասին,
- աշխատանքի մասին,
- գործադուլների մասին,
- կրթության մասին։